Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Կարտոֆիլը թանկանալու է. Հրաչյա Բերբերյան

analitik.am

Շուկայում կարտոֆիլի գինը կաճի 10-15%-ով, սակայն նախորդ տարվա պես թանկ չի լինի. այսօր` հոկտեբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:

«Կարտոֆիլի արտահանման հետ կապված նոր ծրագրեր ունենք, այս ոլորտում մեր երկիրը լուրջ ձեռքբերումներ ունի: Այս տարի շեշտակի աճել է պտուղների արտահանումը»,- ասաց նա:

Անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին` Բերբերյանը նշեց, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարի 10-15 %-ով ավելի խաղող է եղել:

«Խաղողի մթերումը չպետք է տոննայով լինի, այլ պետք է որոշվի շաքարայնությամբ: Այսօր Արարատյան դաշտավայրում խաղողի շաքարայնությունն  աճել է: Պետությանն էլ է ձեռնտու, որ այս նորմատիվը մտցվի»,- ասաց Բերբերյանը:

Իսկ ինչ վերաբերվում է խաղողի արտադրությանը՝ Բերբերյանը ասաց, որ չպետք է կենտրոնանալ միայն կոնյակի և գինու արտադրության մեջ, քանի որ մեծ պահանջարկ ունի նաև խաղողի հյութը:

Նույն շարքից