Սպորտ 

Հայտնի է Ֆրանսիա - Հայաստան հանդիպման մրցավարը

Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում կայանալիք Ֆրանսիա - Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ:

Նրա օգնականները կլինեն Բոյան Ուլը եւ Տոմաժ Կլանչնիկը: Չորրորդ պաշտոնյան է Անդրաժ Կովաչիչը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Միտյա Ժգանեցը եւ Ռոբերտո Պոնտիսը, հայտնում է ՀՖՖկայքը:

Հոկտեմբերի 8-ին կայանալիք Ֆրանսիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նույն շարքից