Տնտեսություն 

Չինաստանի ազգային պահուստները աննախադեպ անկում են գրանցել

Վերջին երեք ամիսներին Չինաստանի պետական պահուստային ֆոնդը աննախադեպ անկում է գրանցել: Ազգային պահուստները կրճատվել են միանգամից 180 միլիարդ դոլարով:
Հիշեցնենք, որ օգոստոսին երկրի իշխանությունները որոշում կայացրեցին ազգային արժույթի դեւալվացիա իրականացնելու մասին, ինչից հետո երկիրը զրկվեց 141 միլիարդ դոլար կապիտալից: Այս մասին հաղորդել է Vesti.ru հեռուստաընկերությունը:

Սակայն, փորձագետները կարծիք են հայտնել, որ առաջիկայում իրավիճակը զգալիորեն կկայունանա, քանի որ դոլարը անկում է գրանցում:
Սակայն առաջիկայում յուանը նոր արժեզրկումներ կգրանցի, իսկ դեւալվացիան կարող է կազմել 10 տոկոս:
Ֆինանսական շուկաները պատրաստ չեն յուանի կտրուկ անկմանը, ուստի բորսաներում առաջիկայում որոշակի կայունություն կհաստատվի:

Նույն շարքից