Սպորտ 

Հայ բռնցքամարտիկը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Կորյուն Սողոմոնյանը հաղթանակով մեկնարկեց Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

52 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզի նկատմամբ: Սողոմոնյանի հաջորդ մրցակիցն ալժիրցի է:

Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւս մեկնարկել էր հաղթանակով, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվել է մեկնարկային մենամարտում:

Նույն շարքից