Տնտեսություն 

Դոլարի անկումը կանգ է առել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կազմել է 473.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճով 0.92 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.19 դրամ (աճել է 2.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 726.60 դրամ (աճել է 2.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.70 դրամ (աճել է 0,13 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.43 դրամ, ոսկին՝  17,339.26 դրամ, պլատինը՝ 14,206.02 դրամ:

Հոկտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 474.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 474.75 դրամ:

Նույն շարքից