«Գազպրոմը» սկսել է մատակարարումները Ուկրաինայում եռամյսա դադարից հետո, այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները՝ գազամատակարարման համար վճարվել է 234 մլն դոլար ։
«Այսօր՝ ժ. 10:00-ին «Գազպրոմն» սկսել է մատակարարումները Ուկրաինա: «Նավթոգազ-Ուկրաինայից» ստացվել է 234 մլն դոլար նախավճար հոկտեմբերին խոստացած 500 մլն դոլարից: Ուկրաինան խնդրել է մատակարարման առավելագույն ռեժիմ՝ 114 մլն խմ օրական»,- ասել է Ալեքսեյ Միլլերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրահանձնաժողովը պայմանավորվել են Կիևին գազ մատակարարել 232 դոլարով: