Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկը»: 30-ամյա ֆուտբոլիստը մրցանակը ստացել է իսպանական Պրիմերայի նախորդ մրցաշրջանում ռմբարկուական մրցավազքի առաջին տեղի համար:
«Ոսկե խաղակոշիկը» Ռոնալդուին հանձնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Նշենք, որ ֆուտբոլիստն Իսպանիայի անցած առաջնության 35 հանդիպումներում խփել է 48 գնդակ:
Ի դեպ, Ռոնալդուն չորրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: