Սպորտ 

Սկանդալային լուրեր Հայաստան-Ալբանիա հանդիպման շուրջ. Ալբանիան կարող է զրկվել Եվրո-2016-ի ուղեգրից

ՈւԵՖԱ-ն հետաքննություն կվարի՝ պարզելու Եվրո-2016-ի խմբային մրցաշարի Հայաստան-Ալբանիա հանդիպման (0:3) հանգամանքները, հայտնում է ռուսական Sovsport.ru-կայքը: Այդ մասին հայտնել է սերբական Kurir.rs կայքը՝ հղում անելով ֆուտբոլային խոշոր գործիչ Դուշան Մարավիչին:

Խաղից հետո ալբանական և սերբական լրատվամիջոցները լուրեր հրապարակեցին այն մասին, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստի խոշոր պարգևավճարներ են առաջարկել՝ անհրաժեշտ արդյունք ապահովելու համար: Խոսքը գնում է յուրաքանչյուրին 500 հազար եվրո վճարելու մասին:

Հիշեցնենք, որ Ալբանիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե հետաքննությամբ պարզվի այս լուրերի իսկությունը, ապա Ալբանիայի հավաքականը կարող է հեռացվել Եվրո-2016-ի մասնակիցների շարքից:

Այդ դեպքում նրա տեղը մրցաշարում կզբաղեցնի Դանիայի հավաքականը, իսկ Սերբիան կմասնակցի անցումային խաղերին: Ռուսական կայքը նշել է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը միանշանակ բացառել է թիմակիցներին կաշառելու լուրերը:

Նույն շարքից