Սպորտ 

Հայ ֆուտբոլիստները չէին կարող խաղ վաճառել. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է այն շշուկները, թե իբր Ալբանիայի հավաքականը գումար է տրամադրել Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստի, որպեսզի վերջիններս գիտակցորեն պարտության մատնեն սեփական ընտրանուն:

«Դինամո»-ի նախկին դարպասապահը չի հավատում շշուկներին և վստահ է, որ այդ խոսակցությունները սերբ լրագրողների շնորհիվ են տարածվել:

«Անկեղծ ասած, այդ ամենի մասին իմացել եմ լրատվականներից: Չեմ կարողանում պատկերացնել, որ դա կարող էր լինել իրականում: Հնարավոր է, որ դա սերբ լրագրողների մեքենայությունների հետևանքն է: Հնարավոր է, որ նրանց դուր չի եկել ալբանացիների հաջողությունը:

Ալբանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի մոտիվացիայի բացակայության մասին խոսք լինել չի կարող:

Պարզապես այդպես ստացվեց: Այդպիսի շշուկները պետք է ապացուցվեն, հակառակ դեպքում պետք է ներողություն խնդրել»,- ասել է Բերեզովսկին:

Նույն շարքից