Ռուս կատակերգակ դերասան Յուրի Նիկուլինը ծնվել է 1921 թ.-ի դեկտեմբերի 18-ին: Նա եղել է կրկեսի դերասան, հաղորդավար, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ԽՍՀ ժողովրդական արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս:1939 թվականի նոյեմբերի 8-ին զորակոչվել է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Լենինգրադում, մինչև 1943 թվականը։ Բազմաթիվ դերեր խաղալուց հետո, արդեն մեծ հասակում (60 տ.) Նիկուլինը դադարեց ելույթ ունենալ, 1981 թվականին, և գլխավոր ռեժիսյորի պաշտոն զբաղեցրեց Ցվետնոյ Բուլվարի կրկեսում։ 1982 թվականից դարձավ կրկեսի տնօրեն: Մահացել է 1997թ.-ի օգոստոսի 21-ին:
Օրվա ծնունդ. Յուրի Նիկուլին