Սպորտ 

Ռաուլը կարիերան կավարտի նոյեմբերին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, ամերիկյան ակումբի ղեկավարությանը հայտնել է նոյեմբերին պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին:  Հենց նոյեմբերին է ավարտվում Հյուսիսամերիկյան լիգայի առաջնությունը (ԱՄՆ-ի 2-րդ դիվիզիոն):

38-ամյա իսպանացին իր որոշումը բացատրել է նրանով, որ իր համար արդեն դժվար է ողջ ուժով մարզվել և խաղալ:

Հիշեցնենք, որ Ռաուլը 2015-ին է միացել «Նյու Յորք Կոսմոսին», որի կազմում անցկացրած 24 խաղերում խփել է 6 գոլ: Նա Արքայական ակումբի գլխավոր թիմում հանդես է եկել 1994-2010-ի։

Նույն շարքից