Սպորտ 

Բրազիլական «Սանթոսը» ՖԻՖԱ-ին խնդրել է որակազրկել Նեյմարին

Բրազիլական «Սանթոսը» ՖԻՖԱ-ին խնդրել է 6 ամսով որակազրկել իր նախկին ֆուտբոլիստ Նեյմարին, ով ներկայում հանդես է գալիս «Բարսելոնայում»:

«Սանթոսը»-ի ղեկավարությունը նշել է նաև  55 միլիոն եվրոյի փոխատուցում ստանալու մասին:

Ըստ բրազիլական ակումբի՝ Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» կատարվել է կաշառքի առկայության և ՖԻՖԱ-ի կանոնների խախտման պարագայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլայում սառեցվել են Նեյմարի բանկային հաշիվները` հարկեր չվճարելու մեղադրանքով:

Նույն շարքից