Տնտեսություն 

Ռուսաստանը ընդհանուր տեստավորման խնդրի վերաբերյալ նոր ծրագիր կներկայացնի. Մ. Սարգսյան

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, քիչ առաջ մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս համաժողովի ընթացքում ՌԴ նոր ծրագիր է ուզում ներակայցնել, որը վերաբերում է ընդհանուր տեստավորման խնդրին:

Նրա խոսքով՝ սա առնչվում է այն քաղաքացիներին, ովքեր ուզում են աշխատանք գտնել Ռուսաստանում:

«Հայաստանն այս կապակցությամբ մի քանի առաջարկ ունի, որոնք վերաբերվում են էլեկտրոնային առևտուրն ԱՊՀ երկրներում կազմակերպելու խնդրին և մտավոր սեփականության իրավուքնների պաշտպանության հարցերին»,- ասաց Սարգսյանը:

Մարտին Սարգսյանի խոսքով՝ այս անգամ ՀՀ-ն է նախագահող երկիրը:

«Մենք ստեղծում ենք դաշտ, որտեղ գործարարներն իրար հետ կարող են հանդիպել, հնարավորութուն ունեն իրենց պրոբլնեմները բարձրանցել ու դրանց լուծումները ստանալ: ԵՏՄ անդամ դառնալուց հետո մենք մեծ ներուժ ունենք այդ շուկաներում ներկայանալու»,-նշեց Սարգսյանը:

Նույն շարքից