Միջազգային Ռազմական Ֆեյսբուք 

Թուրքական բանակը սադրում և հրահրում է բախումներ

Որքան էլ քրդամետ կուսակցությունները ջանքեր են գործադրում, որպեսզի հարավարևելյան և արևելյան քրդաբնակ նահանգներում հակամարտությունը չսրվի ընտրություններին ընդառաջ, միևնույն է՝ թուրքական բանակը սադրում և հրահրում է բախումներ:

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ջիզրեի մատույցներում թուրքական բանակի զինվորները կանգնեցրել են մարդատար ավտոմեքենաներ, զենքի սպառնալիքի ներքո ձերբակալել ուղևորներին, ավելի ուշ կանանց ազատ են արձակել, իսկ տղամարդիկ դեռևս ձերբակալված են:

Վանում նույնպես կանգնեցրել են քաղաքացիական ավտոմեքենա, խուզարկել, այնուհետև ձերբակալել վարորդին և մեկ ուղևորի:

Դիարբիքիրում պահակա-պարետային կամավորները, որոնք ենթարկվում են թուրքական բանակի հրամաններին, կրակ են բացել կասկած հարուցող ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել է 44-ամյա վարորդը, իսկ ուղևորուհին, ով վարորդի կինն է եղել, ստացել է ծանր վիրավորում:

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշը ու Ֆիգեն Յուքսեքդաղը այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են Թուրքիայի կառավարությանը զինված բախումներ հրահարելու և սադրելու մեջ:

Նույն շարքից