Սպորտ 

«Մայնց»-«Բորուսիա»՝ 0:2. Մխիթարյանը` հիանալի գոլի հեղինակ

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին»:

Դորտմունդցիների կազմում աչքի ընկան Մարկո Ռոյսն ու Հենրիխ Մխիթարյանը, որը իր գոլերի քանակը Բունդեսլիգայում հասցրեց չորսի:

Հանդիպման հերոսը Պիեր-Էմերիկ Օբամեյանգն էր, որը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակը: Սա առաջին հանդիպումն էր այս մրցաշրջանում, որտեղ Օբամեյանգը գոլ չխփեց:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 20 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում:

Գերմանիայի Բունդեսլիգա, «Մայնց»-«Բորուսիա»՝ 0:2

Գոլերը՝ Մարկո Ռոյս, 18, Հենրիխ Մխիթարյան, 82

Նույն շարքից