Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whocsored.com կայքի կողմից ճանաչվել է «Մայնց»«Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Կայքը Հենրիխ Մխիթարյանի խաղին 10 հնարավորից տվել է 9 գնահատականը: Նրան հաջորդում են նրա թիմակիցներ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը և Իլկայ Գյունդողանը, ովքեր ստացել են համապատասխանաբար 8.3 և 8.2 գնահատականները:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա»ն Գերմանիայի Բունդեսլիգայի հերթական տուրում մրցակցի հարկի տակ 20 հաշվով հաղթանակ տարավ «Մայնց»ի նկատմամբ, որի ժամանակ Մխիթարյանը փայլուն գոլ է գրանցել: