Սպորտ 

Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»­-«Բորուսիա» խաղին:

«Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին: Մենք տեղեկացված ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը լարված փոխհարաբերություններ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք ֆուտբոլիստների անվտանգության համար»,- ասել է «Բորուսիա»­ի գործադիր տնօրեն Հանս­ Յոահիմ Վատցկեն:

Նշենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-­ին:

Նույն շարքից