Transfermarkt.de կայքը բարձրացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մինչեւ 22 մլն եվրո։ Մինչ այդ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում էր 18 մլն եվրո։
Ըստ transfermarkt.de-ի՝ Հենրիխի առավելագույն տրանսֆերային արժեքը գնահատվել է 26 մլն եվրո 27.08.2013-ից մինչեւ 04.02.2015 ընկած ժամանակահատվածում։