Բիզնես Տնտեսություն 

Ադրբեջանը այլևս գազ չի գնի «Գազպրոմից»

AzMeCo («Ադրբեջանական մեթանոլային գործարան») դադարեցրել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազի գնումը։

Ընկերությունը իր որոշումը պատճառաբանել է մեթանոլի միջազգային գների անկմամբ, որի դեպքում արդեն «Գազպրոմից» գործող պայմանագրի գնով գազի գնումը նպատակահարմար չէ։

Այս տարվա սեպտեմբերին AzMeCo-ն պայմանագիր էր ստորագրել «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ, որով նախատեսվում էր ընկերությանը տարեկան 2 մլրդ խորանարդ մետր գազ վաճառել։ Մինչ այժմ, AzMeCo-ն «Գազպրոմից» ավելի քան 100 մլն խորանարդ մետր գազ է գնել։

Նույն շարքից