Բիզնես Տնտեսություն 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները այցելել են Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին և ՀԲ այլ պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է նրանց պաշտոններն ստանձնելու առթիվ և բեղմնավոր աշխատանք մաղթել: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի՝ որպես ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ու բարեփոխումների գործում նշանակալի ներդրում ունեցող կարևոր գործընկերոջ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ընթացքում Հայաստանը վերոնշյալ տարածաշրջանի երկրների խմբում առանձնացել է պորտֆելի՝ միջինից բարձր կատարողականով և այսուհետ ևս պահպանելու է այդ ցուցանիշը: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել այն՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային նոր ծրագրերի իրականացմամբ:

Նույն շարքից