Մշակույթ Վերլուծական 

Ինտրիգներ օպերային թատրոնում. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Վերջին մեկ տարվա ընթացքում երկրի գլխավոր՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կադրային լուրջ փոփոխություններ եղան, «ընտրվեց» նոր տնօրեն, ապա գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնին վերադարձավ նշանավոր երգիչ Գեղամ Գրիգորյանը:

Թվում էր, թե արդեն խաղաղված թատրոնն անցնելու էր բուռն ստեղծագործական աշխատանքի, մանավանդ որ արդեն ընթացքի մեջ են մի քանի օպերայի եւ բալետի բեմադրական աշխատանքներ, վերջերս հանդիսատեսի դատին հանձնվեց Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի ինքնատիպ բեմադրությունը՝ Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով: Սակայն թատրոնի շուրջ որոշակի կրքեր են եռում, ոմանք որոշակի «սցենարներ» են կամենում գործողության մեջ դնել՝ այսպես թատրոնը զրկելով իր բնականոն գործունեությունից, իր ընթացքից:

Այս անգամ «թիրախում» հայտնվել է թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, նրան են ցանկանում այս անգամ «խաղից հանել»՝ թատրոն բերելով մեկ այլ գլխավոր դիրիժորի: Այս «սցենարի» հեղինակը երաժշտական դաշտի «գորշ կարդինալ» Արմեն Սմբատյանն է, որն էլ լիովին կառավարելով օպերային թատրոնը եւ այստեղ տնօրեն նշանակել տալով իր նախընտրած մարդուն, հիմա էլ ցանկանում է գլխավոր դիրիժորի վահանակի մոտ տեսնել իր որդու ընկերներից մեկին՝ հերթական անգամ ապացուցելով, որ այս երկրում իր ցանկություններն են առաջնային:

Կարեն Դուրգարյանն, իհարկե, բազմաթիվ սխալներ է թույլ տվել, օպերային թատրոնից դուրս մղել թատրոնը, այն վերածել համերգային սրահի, առիթ տվել որոշ երգիչ-երգչուհիների իր սուբյեկտիվիզմի պատճառով հայտնվել ստեղծագործական պարապի մեջ, ստանալ չնչին աշխատավարձ, սակայն ազնիվ չէ այն ճանապարհը, որով ցանկանում են «ազատվել» հիրավի տաղանդավոր մարդուց, որը մեր դիրիժորական արվեստում իր մնայուն տեղն ունի:

Կարեն Դուրգարյանի դիրիժորական հմտությունները, պարզվում է, ոմանց չեն հետաքրքրում, չի հետաքրքրում նրա վաստակն ու ծառայությունը: Կարեւորն արդեն «մտահաղացման» իրականացումն է:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից