Ռազմական Վերլուծական 

Սիրիայում ստրատեգիական խնդիրներ լուծելով՝ Ռուսաստանը միաժամանակ փրկում է հազարավոր հայերի կյանքեր. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

Քրիստոնեության բնօրրան Սիրիան վերջին տարիներին կրում է դժոխային փորձություններ: Այս սուրբ հողում զրկանքներ են կրում շուրջ 2 միլիոն քրիստոնյաներ, որոնց թվում նաեւ մեր հայրենակիցները: Ուստի Սիրիայի պաշտպանությունը միաժամանակ հավատքի ու այնտեղ բնակվող հայերի պաշտպանությունն է:

Այսօր քրիստոնյաների հալածանքների մասին լուրերը մեզ հասնում են հենց Սիրիայից, որտեղ նրանց ոչնչացնում են հազարներով: Արյունը հոսում է գետերով, ոչնչացվում են սրբավայրերն ու համաշխարհային նշանակության մշակույթի հուշարձանները: Ու այս ֆոնին շուրջ 4 տարի ոչ մի ռեալ քայլ չէր ձեռնարկվում իսլամականների վայրագություններին վերջնակետ դնելու ուղղությամբ:

Արեւմուտքի ու ԱՄՆ-ի երկդիմի գործողությունները հանգեցրել են երբեմնի բարգավաճ երկրի քայքայմանը, կոալիցիայի օդուժն անընդունակ է կամ ուղղակի չի ցանկանում ոչնչացնել իսլամականներին ու կասեցնել արյունահեղությունը: Իսկ ինչ վերաբերվում է ԻՊ խմբավորմանն, ապա նրա հետեւորդները ջանադրաբար շարունակում են քրիստոնյաների ու «անհավատ» մահմեդականների սպանդը: Ուստի եկել է բարբարոսների դեմ բոլոր ուժերը համախմբելու պահը, քանի որ սա ոչ թե կրոնական պատերազմ է, այլ պայքար՝ չարի դեմ: Սիրիական հակամարտության ընթացքում հազարավոր տեղաբնակ հայեր ստիպված էին բռնել գաղթի ճամփան: Նրանց մի մասը հանգրվանել է Հայաստանում, մյուսները՝ Եվրոպական երկրներում ու ամերիկյան մայրցամաքում:

Այն, որ իսլամականների իշխանության գալուց հետո սիրիաբնակ հայերին տխուր ճակատագիր է սպասվում, լայնորեն քննարկվել ու լուսաբանվել է տեղական մամուլում ու լրատվամիջոցներում: Պաշտոնական Երեւանն իր համերաշխությունն է հայտնել նաեւ Ռուսաստանի օդուժի ԻՊ խմբավորման դեմ սկսված ավիահարվածներին:

Սակայն, հայկական լրատվամիջոցները խնդրին վերաբերվում են առավել գլոբալ տեսանկյունից, ներկայացնում այս կամ այն կողմի շահադիտական նկրտումները՝ անտեսելով կամ հետին պլան մղելով Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների ճակատագրում վճռորոշ դերակատարություն ունեցող ռուսական զինված ուժերի գործողությունները:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից