Տնտեսություն 

Ռուսաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել իրանական երկաթուղու էլեկտրաֆիկացման մասին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել իրանական երկաթուղու էլեկտրաֆիկացման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտոնական այցով Իրանում գտնվող Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

Նա հայտարարել է, որ իրեն հայտնի է, որ օրեր առաջ հուշագիր է ստորագրվել երկաթուղիներից մեկի էլեկտրաֆիկացման մասին. «Ըստ իս՝ դիտարկվում է երեք նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 4.5 միլիարդ դոլար»։

Նովակը հայտարարել է, որ այցի ընթացքում քննարկվել է տնտեսության տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցը. «Երկու տարում կատարվել է մեծ աշխատանք, դեռ մինչև պատժամիջոցների վերացումը մենք համաձայնեցրել ենք մինչև 40 միլիարդ դոլարի համատեղ նախագծերի ցուցակը։ Սակայն նախատեսված աշխատանքներին անցում կատարելու համար իրական նախագծերի հիմք կդառնան միայն նոր ստորագրված ու ստորագրվելիք հուշագրերը»։

Նույն շարքից