Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը կտրուկ անկում է գրանցել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կազմել է 470.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.74 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.88 դրամ (նվազել է 3.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 726.92 դրամ (նվազել է 2.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.50 դրամ (նվազել է 0,02 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 238.03 դրամ, ոսկին՝  17,638.5 դրամ, պլատինը՝ 15,218.89 դրամ:

Հոկտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Նույն շարքից