Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը քննարկում են նավթով ու գազով սվոփային (փոխանակման) պայմանագրեր կնքելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը։
«Իրանական կողմի հետ բանակցությունների ժամանակ մենք քննարկել ենք նավթի ու գազի սվոփային պայմանագրերի կնքման հնարավորությունը։ Մասնավորապես՝ դիտարկվում է Իրանի հյուսիսում Ռուսաստանից հում նավթ, գազ և նավթամթերք ստանալու առաջարկը և փոխարենը Իրանի հարավում գտնվող նավահանգիստների ու տերմինալների միջոցով ուղարկվի համարժեք ծավալի իրանական արտադրության նավթ, գազ ու նավթամթերք։ Տվյալ հարցում դեռ չի ընդունվել վերջնական որոշում»,- ասել է Նովակը։
Նովակի խոսքերով՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են ստեղծել բանկ, որը կֆինանսավորի համատեղ նախագծերը։