Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը կրկին նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կազմել է 469.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.80 դրամ (նվազել է 10.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 723.10 դրամ (նվազել է 3.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.58 դրամ (աճել է 0,08 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 238.19 դրամ, ոսկին՝  17,626.48 դրամ, պլատինը՝ 15,104.1 դրամ:

Հոկտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 472 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 472 դրամ:

Նույն շարքից