Սպորտ 

Աշխարհի Գավաթի եզրափակիչը կսպասարկի գեյ մրցավարը

Ուելսցի մրցավար Նայջել Օուենսը կսպասարկի Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի հավաքականների միջեւ ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, հայտնում է մրցաշարի կայքը:

Նշենք, որ 2007-ին 44-ամյա Օուենսը հայտարարել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Նա կդառնա պատմության առաջին գեյ մրցավարը, որը կաշխատի աշխարհի Գավաթի եզրափակիչում:

«Սա մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար: Հպարտ եմ, որ ընտրվել եմ եզրափակիչի մրցավար: Սա իմ երրորդ աշխարհի գավաթի խաղարկությունն է և շատ է ոգեշնչում ինձ»,- ասել է Նայջել Օուենսը:

Նույն շարքից