Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Կարտոֆիլի բերքատվության բարձրացման ներուժը շուրջ 2,5 անգամ ավելի պակաս է օգտագործվում

analitik.am

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում է պարենային կարտոֆիլի ցանքատարածությունների ընդարձակումն ու արտադրության ծավալների ավելացումը: Մեր հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին:

Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա, միջին բերքատվությունը` 235-240 ց/հա: Համեմատության համար պետք է նշել, որ եվրոպական երկրներից Բելգիայում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմում է 563 ց/հա, Հոլանդիայում` 535,0, Գերմանիայում` 530,0 ց/հա և այլն, իսկ պարենային կարտոֆիլի բերքը նույնիսկ հասնում է 900-1000 ց/հա-ի:

Մեր տարածաշրջանի երկրներից Իրանում` 250 ց/հա, Թուրքիայում` 315,0ց/հա: Գեղարքունիքի և Շիրակի մարզերի առանձին կարտոֆիլագործներ որոշ հողատարածքներից հեկտարի հաշվով ստանում են 500-600 ցենտներ բերք:

Բերված տվյալների համեմատությունից պարզ է դառնում, որ մեր հանրապետությունում կարտոֆիլի բերքատվության բարձրացման ներուժը շուրջ 2,5 անգամ ավելի պակաս է օգտագործվում, քան հնարավոր է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Նույն շարքից