Սպորտ 

Դատախազությունն ու ոստիկանությունը ուսումնասիրում են Հայաստան-Ալբանիա խաղի մասին լուրերը

Հայաստան-Ալբանիա աղմկահարույց ֆուտբոլային խաղի կապակցությամբ օտարերկրյա լրատվամիջոցների տարածած հրապարակումները, իբր Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել ալբանացիների հաղթանակը ապահովելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչություն, ասյպես ասած ստուգողական աշխատանքներ կատարելու։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանրային կապերի վարչությունից ասել են, որ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։

Նույն շարքից