Սպորտ Մամուլի տեսություն 

Դատախազությունն ու ոստիկանությունն ուսումնասիրում են Հայաստան-Ալբանիա «ծախված» լինելու մասին լուրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ հերթական աղմկոտ պատմությունն է հասունանում: Ինչպես հայտնի է՝ Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից հետո, որում մեր հավաքականը խայտառակ պարտություն կրեց, լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, թե խաղը ծախված է եղել:

Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին: Մասնավորապես սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշել էին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի չորս խաղացողների ընդհանուրը 2 մլն եվրո է վճարել՝ հաղթանակը գնելու համար: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է խնդիրն ուսումնասիրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից