ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցանկը։
Ըստ այդմ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ բյուջե վճարելով շուրջ 31 մլրդ դրամ հարկ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ տեղում է՝ 19 մլրդ դրամով:
Երրորդ տեղում Որոտանի ՀԷԿ-ն է՝ 16,7 մլրդ դրամ:
«Ղ-Տելեկոմը» 13,74 մլրդ դրամով 4-րդ տեղում է:
5-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 13,73 մլրդ դրամով:
6-րդ տեղում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 11,95 մլրդ դրամով:
7-րդ տեղում՝ Արմենիա տելեֆոն կոմպանին՝ «ԱրմենՏելը» ՝ 11,8 մլրդ դրամով:
8-րդ հորիզոնականում «Գրանտ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն է, որը 10,1 մլրդ դրամ հարկ է վճարել բյուջե:
9-րդը՝ «Ֆլեշ» ընկերությունն է՝ 9,3 մլրդ դրամով:
10-րդ խոշոր հարկատուն « CPS» ընկերությունն է՝ 6,8 մլրդ դրամով:
1000 խոշորագույն հարկատուների ցանկն՝ այստեղ: