Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների 2016թ. առաջնությանը,- այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Առաջնությունը կայանալու է 2016թվականի հուլիսին:
Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետեւյալ 11 երկրները.
Հայաստան, Անդորրա, Ադրբեջան, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Շոտլանդիա եւ Ուելս:
Մրցավայրի անունը եւ մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին: