Սպորտ 

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կշարունակի գլխավորել Լեոնիդ Սլուդցկին

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին կշարունակի գլխավորել նաեւ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը:

ԲԿՄԱ-ի կայքը հայտնում է, որ ակումբը, մարզիչը եւ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պայմանավորվել են, որ Սլուցկին համատեղելու է 2 պաշտոնները: Նա Ռուսաստանի հավաքականը կգլխավորի մինչեւ Եվրո-2016-ի ավարտը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ռուս մասնագետի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին», որի սեփականատերը ռուս գործարար Ռոման Աբրամովիչն է:

Նույն շարքից