ԱՄՆ Հավայի նահանգի Պետական Սենատն անցած շաբաթ միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը:
«Սենատը միանում է Հավայների Ներկայացուցիչների պալատին, ամերիկահայ համայնքին և ողջ աշխարհով սփռված հայերին՝ ճանաչելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, կոչ անելով աշխարհի բոլոր մարդկանց երբեք չմոռանալ մարդկության դեմ այդ սարսափելի հանցագործությունը»,- ասվում է ընդունված բանաձևում:
Հավայների Սենատում բանաձևը ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարա կրտսերը և այլք: Բանաձևի ընդունմանը ներկա է գտնվել հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Արթենյանը: