Հիշում եմ և պահանջում 

Գլենդելաբնակ Աղասի Վարդանյանը 55-օրյա ծոմ է սկսել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

analitik.am

Գլենդելաբնակ Աղասի Վարդանյանը 55-օրյա ծոմ է սկսել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։



Նա արշավը սկսել է ապրիլի 3-ին։ Ծոմի շրջանը կանցկացնի Բըրբենքի Սուրբ Լեոնի տաճարից դուրս տեղակայված ապակեպատ փոքրիկ խցում։



Նրա ծոմի օրերը պայմանավորված են տարիքով. Աղասին 55 տարեկան է։ Նա կգերազանցի իր նախկին ռեկորդը, որը սահմանել էր Ցեղասպանության 90-ամյակին՝ ծոմի մեջ մնալով 50 օր։



Նա այդ կերպ ցանկանւմ է բարձրացնել իրազեկվածությունը 1.5 մլն հայերի կոտորածի վերաբերյալ։



Ապակե խուցը լավ տեսանելի է Գլենոուքս բուլվարով անցնողների համար։


 


Մինչ ծոմը սկսելը նրա համար աղոթել է հայկական եկեղեցու արևմտյան թեմի արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը։



Վարդանյանի ընկերներն ու աջակիցները ծափահարություններով են ուղեկցել նրան դեպի խուցը։

Նույն շարքից