Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարում հայկական սփյուռքի ավելի մեծաթիվ ներկայացուցիչներ են մասնակցելու միջոցառումներին. թուրքիայում գործող DurDe հարթակ

analitik.am

Թուրքիայում գործող DurDe հարթակը, որն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակել էր 2010 թվականին, ամեն տարի ավելի մեծ թվով մասնակցիներ է ունենում։

 


Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այս տարին նախորդներից տարբերվելու է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում հայկական սփյուռքի ավելի մեծաթիվ ներկայացուցիչներ են մասնակցելու միջոցառումներին։


 

Այդ նպատակով DurDe-ն համագործակցում է մի շարք միջազգային կառույցների ու հայկական սփյուռքի միությունների հետ, այդ թվում՝ ՀԲԸՄ-ի, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչների նախաձեռնած «Project 2015»-ի, Եվրոպայի և այլ կառույցների հետ։

 


Ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման մասնակիցները նախ այցելելու են 2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ընթացքում սպանված ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըի շիրիմին:

 


Դրանից հետո սփյուռքի ներկայացուցիչներն ու մարդու իրավունքների հարցերով ակտիվիստները հավաքվելու են Թաքսիմ հրապարակում։

Նույն շարքից