Հիշում եմ և պահանջում 

Մինեսոտայում կանցկացվի Ցեղասպանության զոհերի «Հիշատակի օրեր»

analitik.am

Այս գարնանը Մինեսոտայի և ողջ աշխարհի հայերը հանդիսավորությամբ կնշեն մարդկության դեմ հանցանքը, որը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ ավելի քան 1.5 մլն հայեր՝ այդ ժամանակ աշխարհում հայերի ողջ պոպուլյացիայի 75 տոկոսը, կոտորվել է օսմանյան թուրքերի ձեռքով՝ որպես հետևանք բնաջնջման քաղաքականության, որը հովանավորվել է պետականորեն։ Այս մասին գրում է Sun Current-ը։



Չնայած բազմաթվ փաստաթղթերին, գիտական կոնսենսուսին և միջազգային ճանաչմանը, Հայոց ցեղասպանությունը դեռևս ակտիվորեն ժխտվում է այսօրվա թուրքական հանրապետության կողմից։



Մինեսոտայի բնակիչները մասնակցել են ազգային ջանքերին ՝ ապահովելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների համար փրկարարական մարդասիրական օգնություն։ Ոմանք ապահով տեղավորվել են Մինեսոտայում, որտեղ նրանց ժառանգները շարունակում են կենսական, բեղուն դեր խաղալ համայնքային կյանքում։



Պարբերականի փոխանցմամբ՝ նահանգում «կհիշեն հայերին»։



Հանրության համար ազատ մուտքով միջոցառումներից մեկը կանցկացվի Իդայնա քաղաքում։ «Հիշատակի օրեր. Հայերից մինչև Հոլոքոստ» խորագրով միջոցառումը կանցկացվի ապրիլի 19-ին՝ քաղաքապետարանում։



Միջոցառման ժամանակ դասախոսություններով հանդես կգան World Without Genocide իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Էլեն Քենեդին և Հոլոքոստը վերապրած Դորա Զայդենվեբերը, որոնց ելույթներին կհաջորդի «Ոտքի կանգնածները. Փրկելով հայերին ու հրեաներին» խորագրով ներկայացումը։

Նույն շարքից