Հիշում եմ և պահանջում 

Ուրուգվայը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշ է թողարկել. «Ազատություն»

analitik.am

Ուրուգվայի պետությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշ է թողարկել՝ ընդառաջելով Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանի նախաձեռնությանը:



«Ազատության» փոխանցմամբ՝ նամականիշի ներկայացման հանդիսությունը տեղի է ունեցել Ուրուգվայի արտգործնախարարության Պալատի գլխավոր սրահում: Ներկա էին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, զբոսաշրջության նախարար Լիլիան Քեշիշյանը, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան, Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը, դիվանագետներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:



Արարողության գլխավոր բանախոս՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոան հայտարարեց, որ այս պաշտոնական նամականիշը մեծ նշանակություն ունի, քանի որ հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Ուրուգվայը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, և իր ամբողջական զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում», – ասաց նախարարը: Նովոան տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանում է լինելու Ուրուգվայի պետության բարձրաստիճան պաշտոնյաների մի պատվիրակություն՝ մասնակցելու պետական միջոցառումներին:

Նույն շարքից