Հիշում եմ և պահանջում 

Վլադիմիր Սպիվակովը Երևանում երեք համերգ կունենա` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, համերգներ կունենա Հայաստանում` նվիրված 1915 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, նշվում է Facebook սոցցանցի Top Concert էջում։



Համերգները տեղի կունենան Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։



Ապրիլի 14–ին կհնչեն  №12 Լյա մաժոր կոնցերտը` նվագախմբի և դաշնամուրի համար և Մոցարտի «Ռեքվիեմը», ապրիլի 15–ին` Վերդիի, Մոցարտի, Բելինիի, Դոնիցետիի և Պուչինիի ստեղծագործությունները։ Ապրիլի 16–ին կներկայացվի «Մեծ քաղաքի լույսերը» Չապլինի ժամը մուլտիմեդիոն նախագիծը։

Նույն շարքից