Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հարցրեց, թե որ փուլում է գտնվում Ստեփանավանի օդանավակայանի հնարավոր շահագործումը:
Երիցյանը հայտնեց, որ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016-ին և արդեն իսկ ռուս գործընկների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ստանալ ծանր ուղղաթիռներ: «Մենք պայմանավորվել ենք, որ հերթապահություն ենք անելու ուղղաթիռները այստեղից ծառայություն կիրականցնեն»,-ասաց նա:
Երիցյանի խոսքով՝ կլինեն նաև թեթև ուղղաթիռներ, որոնք ստանալու են ռուս, շվեյցարացի և ֆրանսիացի գործընկներից: