Հիշում եմ և պահանջում 

The Rolling Stone պարբերականն անդրադարձել է System of a Down խմբի համերգային շրջագայությանը

analitik.am

The Rolling Stone պարբերականն անդրադարձել է System of a Down խմբի՝ ապրիլի 6-ին մեկնարկած Wake Up the Souls համերգային շրջագայությանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։



Խմբի միջագային ուղևորության առաջին ամերիկյան համերգը կայացել է ապրիլի 6-ին Իգլվուդի «Ֆորում» արենայում։ Նրանք 2 ժամում կատարել են 33 երգ՝ խմբի բոլոր 5 ալբոմներից: Խումբը կատարել է նաև 2 վերարտադրված տարբերակ։



Պարբերականը նշում է, որ խմբի տղաները ոչ միայն տարիների ընթացքում սկսել են ավելի լավ տիրապետել իրենց գործիքներին, այլև նրանց հասունությունն ու ինքնավստահությունը դրսևորվել է բարդ երգեր կատարելիս, ինչպիսիք են Psycho-ն ու Mr. Jack-ը։



Նշվում է ապրիլի 23-ին Երևանում կայանալիք համերգի մասին, որը կլինի խմբի առաջին համերգը Հայաստանում։ Խոսվում է նաև խմբի 4 անդամների՝ ծագումով հայ լինելու մասին։



Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած համերգի ժամանակ էկրանին ցուցադրվել են երեք կարճ տեսանյութեր՝ շոուի սկզբում, կեսին և ավարտին։ Դրանք եղել են անիմացիոն և արխիվային կադրերից կազմված տեսանյութեր՝ իրազեկելու լսարանին Ցեղասպանության իրողության ու ճյուղավորման վերաբերյալ։ Տեսանյութերում Ցեղասպանության մասին պատմել է Թոմ Մորելլոն, որը նույնպես ներկա է եղել լսարանում։ Տեսանյութերում բնութագրվում են հայ ժողովրդին ոչնչացնելու Օսմանյան կայսրության ջանքերը, խոսվում է նաև Հայոց ցեղասպանությանը հաջորդած այլ ցեղասպանությունների մասին՝ նացիստների ղեկավարած Եվրոպայում, Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում և Դարֆուրում։ Նշվել է նաև Թուրքիայի ժամանակակից կառավարության կողմից ժխտման, ԱՄՆ կառավարության հանցակցության և նման սպանդների սպառնալիքի տակ գտնվող ժողովրդին օժանդակելու անհրաժեշտության մասին։



Չնայած հզորությանը՝ տեսահոլովակների մեսիջները կարծես թե կորել են արենայի աղմուկում, չնայած լսվել են Թուրքիայի հասցեին վիրավորական բացականչություններ։ Շատերն այդ ընթացքում հանգստի սենյակ են ուղևորվել, ձեռքները վերցրել հեռախոսները։ Սակայն համերգի ավարտին Սերժ Թանկյանը, ձեռքը վերցնելով բարձրախոսը, գովել է բոլորի ուշադրությունը։



«Չկա ցեղասպանության իրական կանխում,- ասել է նա՝ մատացույց անելով պարտավորեցնող միջազգային համաձայնագրերի պակասը:- Միակ բանը, որ կարող է կանխել դա, մենք ենք»։ Ամբոխը ցնծացել է։ Խումբը սկսել է կատարել Toxicity երգը, և երեկոյի ամենակարևոր մեսիջը կարծես թե տեղ է հասել։

Նույն շարքից