22 փորձագետ մարտի 5-7-ը մասնակցել են Հաագայի Գլոբալ արդարության ինստիտուտում անցկացված գիտաժողովին՝ դիտարկելու Հայոց ցեղասպանության ազդեցությունը օրենքի, մարդասիրության, մամուլի, արվեստի, քաղաքականության ու կրթության տեսանկյունից։ Բանախոսները հատուկ անդրադարձել են այն ազդեցությանը, որ Ցեղասպանությունը և դրա ժխտումը ունեցել են հետազոտության ու պրակտիկայի վրա իրենց մասնագիտական ճյուղերում։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Համաժողովը կազմակերպվել է Ալեքսիս Դերմիճյանի (Հարյուրամյակի նախագծի հիմնադրամ), Պատերազմի, Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրությունների NIOD ինստիտուտի և հայկական ուսումնասիրությունների Հարավային Կալիֆոռնիայի ինստիոտուտի կողմից։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը շեշտել է Ցեղասպանության հետևանքների, ինչպես նաև հայերի, քրդերի և կազմակերպված բռնության հանդիպած այլ ժողովուրդների մշակութային, քաղաքական և հոգեբանական զարգացման մեջ ցեղասպանության դերի ուսումնասիրությունը շարունակելու կարևորությունը։