Հիշում եմ և պահանջում 

Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքում Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքի Studio Z-ում բացվել է արվեստի ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում է Providence journal-ը։



Պատկերասրահի սեփականատեր Պերճ Զոբյանը հպարտ է իր հայկական արմատներով։ Այս ամիս նա հարգանքի տուրք է մատուցում իր ժառանգությանը «Ցեղասպանության 100-րդ տարելից» ցուցահանդեսով։



Գործունեությունն այնտեղ սկսելով՝ նա հպարտորեն հրավիրել էր ծագումով հայ նկարիչներին՝ ներկայանալու պատկերասրահում։ Նա նաև ստեղծել է կայք՝ նվիրված ժամանակակից հայկական արվեստին։



Այս ցուցահանդեսը նվիրված է 20-րդ դարի ամենամութ էջերին։ «Հայերի համար ամենուր դա իսկապես մեր պատմության ու ինքնության մեծ մասն է»,- ասել է նա՝ նշելով, որ Ցեղասպանությանը միշտ վերաբերվել են որպես պատմական ծանոթագրության, և միայն վերջին տարիներին են մարդիկ սկսել խոսել այդ մասին։



5 տարի առաջ նա ապրիլի 24-ին կրկին ցուցահանդես է արել։ Այս ցուցահանդեսը համեմված կլինի ելույթներով։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 2-ը։ Ձևաչափը նույնն է. նա միախառնել է Ցեղասպանության պատմական ու արտիստիկ արձագանքները։

Նույն շարքից