Բիզնես Տնտեսություն 

Տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր հնարավոր չէ ակնկալել. Գագիկ Խաչատրյան

analitik.am

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով, աշխարհում տնտեսական իրողությունները շատ արագ են փոփոխվում և տնտեսական զարգացումները թե Հայաստանում, թե տարածաշրջանում թելադրում են, որ տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր հնարավոր չէ ակնկալել:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նա նաև հայտնեց, որ 2016 թվականի համար տնտեսական աճի նվազման միտումներ կան, սակայն բյուջեն կազմվել է՝ միջինացված տարբերակն ընտրելով, որի հնարավորություններն ավելի լավատեսական են:

«Բյուջետային կառուցվածքում սոցիալական ծախսերն են գերակշռում, իսկ սոցիալական ծախսերից հետ գնալը շատ դժվար գործ է և անցանկալի»,- ասաց նա:

Գ.Խաչատրյանը նշեց նաև, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ծախսեր չի կրճատել:

Նույն շարքից