«Ժառանգություն» խմբակցությունը կառաջարկի խորհրդարանին արտահերթ նիստ անցկացնել և ընդունել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունը` չսպասելով ապրիլի 24–ին, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Հայաստանի խորհրդարանը նախօրեին քննարկել է հայտարարության նախագիծը, որով պաշտոնապես կոչ կանի աշխարհի բոլոր խորհրդարաններին և միջազգային կառույցներին ճանաչել և դատապարտել 1915 թ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Սակայն հայատարարությունը կարող է ընդունվել միայն խորհրդարանի հաջորդ քառօրյա նիստի ժամանակ, որը մեկնարկում է ապրիլի 27–ին։
«Այսօր մեր խմբակցությունը կդիմի ԱԺ խոսնակին` առաջարկելով գումարել արտահերթ նիստ և ընդունել հայտարարությունը մինչև ապրիլի 24–ը», – ասաց Հակոբյանը։