Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը, որը հետևում է հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի հայաստանյան ուղևորության ամեն քայլին, անդրադարձել է նրանց` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը:
Պարբերականը նշում է, որ Քարդաշյանները իրենց երկու զարմուհիների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Քարդաշյանները կարմիր կակաչներ են դրել զոհերի հիշատակին` այդ ողջ ընթացքում լինելով լուռ ու ինքնամփոփ: Իսկ Քլոե Քարդաշյանն անգամ հուզվել է:
Այնուհետ պարբերականը մի շարք պատմական փաստեր է ներկայացնում Ցեղասպանության և այս առումով Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության վերաբերյալ:









