Հիշում եմ և պահանջում 

Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ հայկական ծիրանափող հնչեց

Վատիկանի Սուրբ  Պետրոսի տաճարում այսօր՝ ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց:


 Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլեւ ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:


Սուրբ պատարագի ընծաները՝ հացը եւ գինին, դեպի սուրբ խորան տարան հայկական տարազներով երեխաները:


Պատարագի ընթացքում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:


Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին աղոթ հնչեց տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն եւ պորտուգալերեն:


Նշենք, որ այս պատարագը պատմական իրադարձություն է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ համատեղ պատարագ են մատուցում առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիները:

Նույն շարքից