Թուրք բարձրաստիճան պաշտոնյան էլ Reuters-ին հայտնել է, որ Թուրքիան Վատիկանից պարզաբանումներ է պահանջել՝ Հայոց ցեղասպաության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունների կապակցությամբ։
Անկարայի զայրույթը հարուցել է այսօր Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի ելույթը։
Ինչպես գիտենք, պատրիարքը հայտարարեց, որ մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»։
Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն Վատիկանի դեսպանին կանչել է՝ պարզաբանումների համար, նշում է «Էխո Մոսկվին»։
Պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ կապվել է Անկարայի պատկան մարմինների ու Վատիկանի դեսպանատան հետ և մանրամասն տեղեկություններ ստացել Պապի ելույթի վերաբերյալ։
Հեռախոսակապի ընթացքում նախարարը որոշել է կոշտ լեզվով պատասխան հայտարարությամբ հադես գալ։ Այս պահին Անկարայում հայտարարության գրավոր տեքստն են պատրաստում։
Հիշեցնենք, որ մարտի վերջին ԵՄ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրն այցելել էր Հռոմ, որտեղ նրան ուղեկցել էր Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաչըն ու հայտարարել, թե Հռոմի պապը հայերին նվիրված պատարագ չի մատուցելու և «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործելու։