Հիշում եմ և պահանջում 

Հռոմի պապի հայտարարությունը լուրջ հարված էր Թուրքիայի համար. Ռուբեն Սաֆրաստյան

Հռոմի պապի հայտարարությունը լուրջ հարված էր Թուրքիայի համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։



Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։



«Մեծ հարված էր Թուրքիայի համար, դրա վկայությունն են Թուրքիայի պատասխան «ջղաձիգ քայլերը»` կապված դեսպանին հետ կանչելու, Վատիկանի դեսպանից բացատրություններ պահանջելու և այլնի հետ»,– ասաց Սաֆրաստյանը։



Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, Իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին։



Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիան շատ լավ է հասկանում, որ այդ հայտարարությունը նոր և կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացում, այդ պատճառով էլ Թուրքիայի քայլերն այդքան ջղաձիգ էին:



Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Հռոմի պապի հայտարարությունը և նշել, որ այդ հայտարարությունն անպատեհ էր։

Նույն շարքից