Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը` անվանելով այն անպատեհ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Անկարայում Վատիկանի դեսպանին բացատրությունների համար հետ են կանչել Թուրքիայի ԱԳՆ։
«Անպատեհ է, երբ Պապն այս ողբերգությանը միակողմանի գնահատական է տալիս։ Կրոնական առաջնորդները պետք է միջավայր ստեղծեն խաղաղության և մարդկանց միասնության համար, այլ ոչ թե թշնամանք և առճակատում բորբոքեն», –Անկարայում լրագրողներին է ասել Դավութօղլուն։